Կառլենը տեսավ որ քույրը արդեն ավելի հանգիստ է։
_Սանա՞մ…
_Կառլեն ես լավ եմ… ես միշտ լավ եմ…
Սանամը սեղմեց շրթունքները ու խորը շունչ քաշեց։ Արցունքների երկրորդ ալիքը ետ գնաց։
_Չե՞ս ուզում ոչինչ պատմել։
_Ո՛չ… ես հո ասացի հուզվեցի հագուստի համար… ուրիշ ոչինչ չկա… դասերից էլ ետ եմ մնում…անքնությունից մեկ էլ․․․ երբեմն ինձ պատահում է, որ լցվում եմ ու … ու տեսար… ինքդ տեսար ինչ եղավ։
«Սա ի՞նչ աղջի՜կ է» հիացավ եղբայրը։
_Սանա՛մ, քնիր մի քիչ, հանգստացիր։ Օրգանիզմդ հանգստի կարիք ունի։ Իսկ ես գնամ։
_Լավ։
Քրոջ տխուր աչքերը երկար ժամանակ պտտվում էին գլխում։ Առաջին սեր… իսկ ինքը ունեցել է առաջին սեր։ Չի էլ հիշում։ Ինչու՞։ Այն Կառլենը չէր հավատում, որ կա սեր։ Իսկ այս Կառլենը՞…