bannerbannerbanner
Առակներ

Ваграм Амаякович Оганджанян
Առակներ

Полная версия

Հանուն ապագայի

Ձմռան կեսին, Սիբիրի անտառում մի քաղցած գայլ, եղևնու տակ նստած, ցրտից սըթսըթում էր։ Մեկ էլ տեսնում է մի սև ոչխար, իր չորս ոտներով անտառ է մտնում։

– Վա՜յ, ոչխար ջան, էս ինչու՞ ես եկել մեզ մոտ,– զարմանքով հարցնում է գայլը։

Ոչխարն էլ, թե.

– Մեր փարախումը ապագա չկա, վերջը սպանդանոցն է, եկել եմ անտառում ազատ ու երջանիկ կյանք վայելեմ։

5.02.2018 թ.

Ջորու ցանկությունը

Ջորին դիմում է «Անձնագրային և վիզաների վարչություն».

– Խնդրում եմ իմ անձնագրում փոխեք ազգանունս։

– Բայց «Ավանակյանը» ձեր հոր ազգանունն է,– փորձում է հակաճառել անձնագրերի սեղանի վարիչ այծը։

– Չէ, ազգանունս փոխեք «Ձիունցի»։ Մորս ազգանունն ինձ համար ավելի հոգեհարազատ է։

– Բայց դա լուրջ պատճառ չի, ազգանունն ու անձնագիրը փոխելու համար։

– Լուրջ պատճառ ես ուզու՞մ։ Լսի՛ր, այ այծ, ես չեմ ուզում, որ իմ ժառանգորդները կրեն «Ավանակյան» նվաստացուցիչ ազգանունը, պարզ չի՞։

– Ի՞նչ ժառանգորդներ…,– զարմանում է այծը։

– Երեկ արու զավակ եմ ունեցել։

– Այդ դեպքում կփոխեմ ազգանունդ «Էշյանի», սա քեզ ավելի է սազում։

16.02.2018 թ.

Գայլի գանգատը

Մի օր շունը անտառում հանդիպում է գայլին ու հեգնանքով հարցնում է.

– Լսի՛ր, գայլ ախպեր, վաղուց էի ուզում հարցնել, ի՞նչ ես անընդհատ գիշերները նայում լուսնին ու անտեղի ոռնում։

– Գանգատվում եմ։

– Ու՞մ։

– Ճակատագրին։

– Ինչու՞։

– Որ ոմանց հավայի (անտեղի) հաչելու համար հաց է տալիս։

23.03.2018 թ.

Դիպլոմավորները

– Լսի՛ր, բայց ինչ անկամ, անգետ ու խղճուկ անասուններ եք դուք,– ասաց շունը ոչխարին։

– Սխալվում ես բարեկամս, գիտե՞ս ինչքա՜ն դիպլոմավոր ոչխարներ կան մեր հոտում։

25.03.2018 թ.

Մարագի պարծանքը

Քամին աղբը բերեց ու լցրեց մարագը։

Մարագը գոռոզացավ.

– Հիմա ես էլ եմ ազգային ժողով։

20.10.2018 թ.

Արժե՞ր ալեկոծվել

Ծովը հողմ ու փոթորկից վրդովվեց, ալեկոծվեց և նրա կատաղած ալիքները զարյութով մի կտոր աղբ դուրս նետեցին ափ:

– Ծո՛վ, և արժե՞ր արդյոք, որ այս մի կտոր աղբի համար դու այսպես տարրերքով ալեկոծվեիր,– հարցրեց ճայը:

9.07.2016 թ.

Սուտամեռուկի

Աղվեսին ասում են.

– Աղվես ախպե՛ր, բա ասում էին մեռե՞լ ես:

– Չէ, հա՜, հավերի հետ «գնա մեռիր՝ արի սիրեմ» էի խաղում:

09.01.2017 թ.

Երջանիկ կյանք

  Ձմռան կեսին, Սիբիրի անտառում մի քաղցած գայլ, եղևնու տակ նստած, ցրտից սըթսըթում էր։ Մեկ էլ տեսնում է մի սև ոչխար, իր չորս ոտներով անտառ է մտնում։

– Վա՜յ, ոչխար ջան, էս ինչու՞ ես եկել մեզ մոտ,– զարմանքով հարցնում է գայլը։

  Ոչխարն էլ, թե.

– Մեր փարախումը ապագա չկա, վերջը սպանդանոցն է, եկել եմ անտառում ազատ ու երջանիկ կյանք վայելեմ։

 5.02.2018 թ.

Рейтинг@Mail.ru